• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հուշ-ցերեկույթ նվիրված ռումինահայ լրագրող, պատմաբան Էդուարդ Անտոնյանի հիշատակին

08 հունիսի, 2022
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 5-ին Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց վաղամեռիկ ռումինահայ լրագրող, պատմաբան Էդուարդ Անտոնյանին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառման ընթացքում կայացավ նաև նրա հոդվածների «Հիշիր վաղվա մասին» ժողովածուի շնորհանդեսը՝ պատրաստված «Արարատ» խմբագրության գործընկերների կողմից:
 
Միջոցառումը բացվեց «Արարատ» խմբագրության, որի անբաժան մաս էր հանդիսանում Էդուարդ Անտոնյանը, վերահիմնադրման մասին պատմող տեսահոլովակով:
Այնուհետ ելույթ ունեցավ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով իր խոսքում անդրադարձավ Էդուարդ Անտոնյանի մասնագիտական գործունեությանը՝ կարևորելով պատմական հայրենիքի հանդեպ նրա անսահման սերն ու նվիրումը, ինչպես նաև իր հայրենակիցներին ու գործընկերներին թողած անավարտ գործերը՝ հույս հայտնելով, որ դրանք կհասցվեն իրենց ավարտին: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Անտոնյանի այրուն՝ Յուլիա Պոստոլակիին, նախաձեռնության համար:
 
Միջոցառման շրջանակներում Էդուարդ Անտոնյանի մտերիմները, որոնց թվում էին Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, պատմաբան Ալեքսանդրու Բադեսկուն, «Արարատ» խմբագրության գլխավոր խմբագիր Միհայ-Ստեփան Կազազյանը, ռումինահայ դերասան, ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը հուշեր պատմեցին Էդուարդ Անտոնյանի մասին:
 
Հուշ-ցերեկույթին ներկա էին Էդուարդ Անտոնյանի ընտանիքի անդամները, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր:
 
Միջոցառումը լուսաբանվել է Ռումինիայի հանրային TVR հեռուստաալիքով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: