• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացավ Ռումինահայոց միության տարեկան Գլխավոր համաժողովը

26 մարտի, 2022
Մարտի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինահայոց միության տարեկան Գլխավոր համաժողովին։ Ողջունելով ՌՀՄ ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Ոսկանյանի, փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի և ՌՀՄ մասնաճյուղերի ղեկավարների, դեսպանը կարևորեց Միության հայանպաստ ու հայապահպան գործունեությունը։
 
Դեսպանը հատուկ ընդգծեց համայնքի գնահատելի գործունեությունն ինչպես Ադրբեջանի կողմից 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, այնպես էլ 2022թ․ ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռումինիա անցած մեր հայրենակիցների ընդունման և ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մինասյանը նաև հույս հայտնեց, որ ռումինահայ համայնքը շարունակելու է իր նշանակալի սատարումը պատմական հայրենիքին՝ հաղթահարելու Արցախի և Հայաստանի դեմ կանգնած նոր մարտահրավերները։
 
Դեսպանության հետ մշտական սերտ համագործակցության ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով Ռումինիայում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար՝ ՌՀՄ մի քանի մասնաճյուղերի ղեկավարներին հանձնվեցին Ռումինիայում ՀՀ դեսպանության շնորհակալագրերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: