• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Ուկրաինայի Օդեսայի մարզին և Մոլդովայի Հանրապետությանը սահմանակից Ռումինիայի Տուլչա և Գալաց նահանգներ

25 մարտի, 2022
Մարտի 25-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի աշխատանքային այցը Ուկրաինայի Օդեսայի մարզին և Մոլդովայի Հանրապետությանը սահմանակից Ռումինիայի Տուլչա և Գալաց նահանգներ։ Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր ՌՀՄ Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը, ով ուկրաինական ճգնաժամի սկբից ի վեր ակտիվորեն ներգրավված է փախստականներին ցուցադրվող աջակցության միջոցառումներում։
 
Տուլչայի նահանգային կենտրոնում դեսպանը հանդիպեց տեղի Նահանգային խորհրդի նախագահ Հորիա Տեոդորեսկուին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ուկրաինայից Ռումինիա տեղափոխված փախստականների՝ այդ թվում և ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայերի, ընդունման ու առաջին անհրաժեշտության աջակցություն ցուցաբերման հետ կապված մի շարք հարցեր։ Դեսպանը և Նահանգային խորհրդի նախագահը քննարկեցին նաև Տուլչա նահանգի և Տավուշի մարզի միջև հաստատված համագործակցության ակտիվացման հեռանկարները։
 
Գալաց նահանգում դեսպանը հանդիպեց տեղի պրեֆեկտ Գաբրիել Աուրելիան Պանաիտեսկուին, ում հետ ևս քննարկվեցին Ուկրաինայից Մոլդովայի Հանրապետության տարածքով Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։
 
Դեսպանը նաև այցելեց Տուլչա նահանգում գտնվող Իսաչեա անցակետը, ուր լաստանավերով ժամանում են Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլի շրջանի Օրլովկա անցակետով Ռումինիա անցնող փախստականները։ Ռումինիայի սահմանապահ ու արտակարգ իրավիճակների ծառայությունների պատասխանատուների ուղեկցությամբ՝ դեսպանը տեղում ծանոթացավ նաև փախստականների ընդունման ու տեղավորման կազմակերպման մանրամասներին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: