• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի առցանց հանդիպումը Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների սաների հետ

11 մարտի, 2022

 

Դեսպան Մինասյանը, ողջունելով ունկնդիրներին, անդրադարձ կատարեց հայ-ռումինական հարաբերությունների զարգացման հետագծին, նշեց երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հետաքրքիր փաստեր։ Դեսպանի կողմից կարևորվեց նաև այն հանգամանքը, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որը դիվանագիտական կապեր է հաստատել Հայաստանի հետ։
Դեսպանի խոսքից հետո առցանց հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։
 
Մանրամասն պատասխանելով սաների հարցերին՝ դեսպանը խոսեց դիվանագետի համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների մասին և նշեց, որ դիվանագետի համար կարևոր հատկանիշներ են ճկունությունն ու իրատեսությունը։ Ըստ դեսպանի, դիվանագիտությունը համադրելու, ունեցած հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու մշտական իմպրովիզացիա է։
Տարածաշրջանային զարգացումներին առնչվող սաների հարցերը առիթ տվեցին անդրադառնալու նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
 
Դեսպանը նշեց, որ այս օրերին Ռումինիայում ՀՀ դեսպանատունը ևս զբաղվում է Ուկրաինայից տարհանված հայերի կացության և այլ խնդիրներով։ Սաներին հուզող հարցերի մեջ էր նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր դրական և բացասական հետևանքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Բազմաբովանդակ հարցերին դեսպանի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ։
 
Ամփոփելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը հաջողություն մաղթեց ունկնդիրներին և պատրաստակամություն հայտնեց նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: