• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներ Բուխարեստում

27 փետրվարի, 2022
Փետրվարի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին:
 
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ Տեր Գրիգոր Ռադու Հոլկան մատուցեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերում նահատակված անմեղ հայերի: Այնուհետև ընթերցվեց Տ․Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։
 
Ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց թեմի ու Ռումինահայոց միության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղվեցին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարի բակում կանգնեցված խաչքարի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում, իսկ հետագայում նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի՝ այդ թվում և կանանց, երեխաների ու ծերերի հիշատակին, ովքեր զոհ դարձան Ադրբեջանի կողմից մինչ օրս հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության, ինչն անհերքելիորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված միջազգային ջանքերին:
 
Միջոցառումներին մասնակցում էին Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: