• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Պաշտամունքների նախարարությունը նշում է հիմնադրման 160-ամյակը

10 փետրվարի, 2022
Փետրվարի 10-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի ակադեմիայի և Պաշտամունքների պետական քարտուղարության կողմից կազմակերպված «Պաշտամունքների նախարարություն - 160 տարի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ Ռոմֆիլատելիայի կողմից թողարկված հատուկ ալբոմի շնորհանդեսը։
 
Միջոցառումը ներածական խոսքով բացեց Ռումինիայի ակադեմիայի նախագահ Իոան Աուրել Պոպը, ընթերցվեցին երկրի բարձրագույն ղեկավարության, Ռումին ուղղափառ եկեղեցու առաջնորդի, ինչպես նաև Ռումինիայում պաշտոնապես ճանաչված կրոնական պաշտամունքների ղեկավարների կողմից հղված ուղերձները՝ այդ թվում և Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղերձը, ով նույնպես մասնակցում էր միջոցառմանը:
 
Պաշտամունքների նախարարությունը հիմնադրվել է 160 տարի առաջ և կարևոր դերակատարություն ունի ռումինական պետության ու եկեղեցու, ինչպես նաև Ռումինիայում ճանաչված կրոնական պաշտամունքների ներկայացուցչությունների հետ հարաբերությունների կարգավորման ու համակարգման գործում:
 
Հատկանշական է այն փաստը, որ Պետական քարտուղարության 160-ամյակի կապակցությամբ թողարկված ալբոմում ներառված են նաև հաստատության նախկին նշանավոր ղեկավարներին նվիրված նամականիշները, որոնց թվում են ռումինահայ մաթեմատիկոս-աստղագետ, սոցիոլոգ, պետական-հասարակական գործիչ Սպիրու Հարեթն ու հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։ Ալբոմի նամականիշների մեջ առանձնանում է նաև ռումինահայ համայնքի ու հայ եկեղեցու՝ ռումինական պետության ու հասարակության հետ հարաբերությունների ամրապնդման գործում անգնահատելի ավանդ ունեցած հայտնի ռումին քաղաքական գործիչ, պատմաբան, աղբյուրագետ, գրականագետ, հրապարակախոս, գրող ու հայագետ Նիկոլայե Յորգային նվիրված շարքը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: