• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգում կայացած Գեորգենի հայկական արվեստի փառատոնի 11-րդ թողարկմանը

11 սեպտեմբերի, 2021

Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգում սեպտեմբերի 10-ից 12-ը կայացած Գեորգենի հայկական արվեստի փառատոնի 11-րդ թողարկմանը։ Փառատոնի շրջանակներում, հիբրիդային ձևաչափով, անցկացվեց «Հայաստանի և Ռումինիայի համագործակցության հեռանկարներն ու նոր իրողությունները» թեմայով կոնֆերանսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին ու Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին։

Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը ներկայացրեց Հայաստանի անկախությունից ի վեր Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը, պատմական անցյալը, ներկան և հեռանկարները։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ դեսպան Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ դարեր ի վեր պատմական Հայրենիքից հեռու բնակվող հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. աշնանը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով տուժածներին ցուցաբերած աջակցությունը:

Մասնակիցներին ողջույններ հղեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեցին փոխգործակցության հնարավոր ուղղությունները, համապատասխանաբար, կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի և զբոսարջության ծրագրերի իրականացման տիրույթում:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Հարգիտայի նահանգապետ Չաբա Բորբոլիի շնորհավորական տեսաուղերձները: Ցուցադրվեց Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները և զբոսաշրջային պոտենցիալը ներկայացնող տեսաֆիլմ:

Միջոցառմանը Լոռու մարզից մասնակցում էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կետրոնի, COAF SMART կենտրոնի ներկայացուցիչները, Ալավերդի համայնքի (հանդիսանում է Գերոգենի քույր քաղաք) ղեկավար Սասուն Խեչումյանը:

Invest Armenia հիմնադրամի ներկայացուցիչը մասնակիցներին ծանոթացրեց պետության և մասնավոր սեկտորի կողմից պատրաստված ներդրումային ծրագրերին ու հնարավորություններին։

Հայաստանի ձեռագործ արհեստների փառատոնից ներկաներին ողջունեց Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը՝ ներկայացնելով ծրագրի նպատակները, ինչպես նաև Հայաստանի մարզերում ավանդական արհեստների արտահանման միջոցով ազգային արժեքների հանրահռչակման, ճանաչելիության կարևորությունը։

Դեսպանության խորհրդատու Լիանա Մինասյանը ներկայացրեց Հայաստանում ուսանելու, կամավորագրվելու և աշխատելու հնարավորությունները, մասնավորապես անդրադառնալով «Քայլ դեպի տուն», «Դասավանդի՛ր, Հայաստան», «իԳործ» ու «Դեպի Հայք» ծրագրերին։

Կոնֆերանսին Հարգիտայի մարզից մասնակցում էին նաև Հարգիտայի մարզային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը, Գեորգեն համայնքի ղեկավար Սերգե Տիբոր- Անդրասը, Հարգիտա մարզի առևտրի պալատի, Հարգիտայի շրջանի զարգացման գործակալութան ու «Visit Harghita» կազմակերպության ներկայացուցիչները և այլք։

Կոնֆերանսի ավարտին մարզային և համայնքային կառավարման մարմինների ներկայացուցիչները վերահաստատեցին փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: