• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և դեսպանության անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի առաջնորդանիստ Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձին:

30 մայիսի, 2021
Մայիսի 30-ին Ռումինիայիում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և դեսպանության անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի առաջնորդանիստ Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձին:
 
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռումինիայի հայերի միության Տնօրենների կոմիտեի անդամ Գարաբեթ Հաչիատուրյանը, ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
 
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց Հանրապետական մաղթանք, ինչից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին ու ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի կիսանդրու առջև` (կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը) իրենց խոնարհումը հայտնելով մայիսյան հերոսամարտերի նահատակներին:
 
Հաջորդիվ ներկաներն ունկնդրեցին Առաջնորդարանի հովանու ներքո գործող «Լույս» մանկական ակումբի սաների կատարմամբ ՀՀ պետական օրհներգը, օրվա իմաստը խորհրդանշող երգեր և բանաստեղծություններ, ինչպես նաև ակնդրեցին Ռումինիայի հայոց միության կողմից պատրաստված և եկեղեցու ցանկապատի վրա փակցված տեղեկատվական պաստառները՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության պատմությանը:
 
Միջոցառման մասնակիցներին բաժանվեց նաև Սերժ Աֆանասյանի «Սարդարապատի հաղթանակը» գրքի ռումիներեն վերահրատարակված տարբերակը (թարգմանիչ՝ Թագուհի Սարգսյան, «Ararat» հրատարակչություն):
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: