• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական ժամանակահատվածում

26 մայիսի, 2021

Հանրապետության օրվա կապակցությամբ՝ մայիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, ով իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում: 

Դեսպանը նաև անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով. «Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվցեց մեր պետականությունն և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները: 

Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրեցին Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի՝ «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որտեղ ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ: 

Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ, Մադլենա Գարագաշյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: