• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Անջել Տըլվարին

18 մայիսի, 2021
Մայիսի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Անջել Տըլվարին:
 
Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընգծեցին, որ 2021թ. մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վավերացման գործընթացը սկսվել էր Ռումինիայի խորհրդարանում դեռ 2018թ.՝ առաջիններից մեկը։ Նշվեց, որ այդ համաձայնագիրը հնարավորություն է տալիս նաև ակտիվացնել Ռումինիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բազմակողմ, եվրոպական հարթակներում։
 
ՀՀ դեսպանը հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ հավելելով, որ այս տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններում կարևոր տեղ է ունեցել Ռումինիայի հայ համայնքը, որն ավանդաբար ներկայացված է նաև երկրի խորհրդարանում։
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին չվերադարձնելու և դա որպես քաղաքական գործոն կիրառելու հանգամանքը, ինչպես նաև Արցախում հայկական կրոնական և պատմա-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները, դրա առնչությամբ միջազգային, այդ թվում՝ եվրոպական երկրների և կառույցների արձագանքերը։ Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց նաև վերջին օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները։
 
Ռումինիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ տեղի ունեցած հանրային քննարկումների և բոլոր խորհրդարանական ուժերի կողմից բարձրաձայնված աջակցության համար։
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև նախորդ տարի Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով Ռումինիայի կողմից Հայաստանին տրամադրված օժանդակության համար։
 
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ համավարակային սահմանափակումների թուլացումը նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը վերաաշխուժացնելու համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: