• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեյին

16 ապրիլի, 2021

Ապրիլի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեյին (Kovács Gergely):

Շնորհավորելով դոկտոր Գերգեյին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ նորանշանակ առաջնորդը նոր լիցք կհաղորդի Ռումինիայում բնակվող հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կյանքին ու ինքնության պահպանմանը, ինչպես նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի՝ իր պատմական Հայրենիքի հետ կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության պահպանմանը:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին անցյալ տարի աշնանն Արցախի դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, դրա քաղաքական և հումանիտար հետևանքներին: Երկուստեք ընդգծվեց նաև Արցախի պատմական ու եկեղեցական ժառանգության պահպանման կարևորությունը, ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցական ժառանգության յուրացման քաղաքականության անթույլատրելիությունը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատման անհրաժեշտությանը՝ կողմերը հատուկ ընդգծեցին Սուրբ Հարության տոնի առթիվ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ուղերձում այդ հարցին անդրադառնալու կարևորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: