• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը տեսակապի միջոցով հանդիպեց Գաբրիելա Գինդային

15 ապրիլի, 2021
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը տեսակապի միջոցով հանդիպեց Գաբրիելա Գինդային
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը տեսակապի միջոցով հանդիպեց Ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների Աուշվիցի ինստիտուտի Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Ռաֆայել Լեմկինի անվան դասընթացի և Միջերկրածովյան ծրագրերի ղեկավար Գաբրիելա Գինդային (Gabriela Ghindea):
 
Երկուստեք ընդգծվեց Ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների Աուշվիցի ինստիտուտի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի (ՀՑԹԻ) միջև համագործակցության կարևորությունը։
 
Ռումինիայում ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշեց, որ ՀՑԹԻ Ռաֆայել Լեմկինի անվան հետազոտական կրթաթոշակային ծրագրի առաջին կրթաթոշակակիրներից մեկը Մոլդովայի Հանրապետությունից գիտնական Լիդիա Պրիսակն է, ով հետազոտել է Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդող տարիներին Ռումինիայի Ստրունգա մանկատան գործունեությունը, որտեղ ապաստան էին գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբ երեխաներ։
 
Անդրադարձ կատարվեց նաև Աուշվիցի ինստիտուտի ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդմանը։ Նշվեց, որ դասընթացներին մասնակցում են նաև Ռումինիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
 
Հաշվի առնելով, որ Աուշվիցի ինստիտուտը զբաղվում է ոչ միայն Հոլոքոստի ուսումնասիրությամբ և ցեղասպանությունների կանխարգելման հարցերով, այլ նաև աշխարհի տարբեր վայրերում ռազմական հանցագործությունների ուսումնասիրմամբ՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև 2020թ. աշնանը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և իրականացված ռազմական հանցագործություններին։
 
Այդ համատեքստում դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրեց Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» և դրա բացմանը Ադրբեջանի ղեկավարության մասնակցության մասին՝ որպես Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականության ցայտուն օրինակ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: