• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին

15 ապրիլի, 2021

Ապրիլի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցում էին նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։

Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։

Սենատորները հույս հայտնեցին, որ համավարակի նվազմանը զուգընթաց հնարավոր կլինի ակտիվացնել նաև միջխորհրդարանական փոխշփումներն ու համագործակցությունը:

Կողմերն երկուստեք ընդգծեցին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն երկու երկրների համար համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, հատկապես, Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի համատեքստում։

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը հատուկ անդրադարձավ նաև 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ զրուցակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին:

Դեսպանը սենատորների ուշադրությունը հրավիրեց նաև օրերս Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակ»-ին՝ ներկայցնելով Ադրբեջանում ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացվող հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ցեղասպան մտադրությունների դրսևորման բացահայտ փաստերը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունն ինչպես Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այնպես էլ Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերությունների կերտման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: