• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի Հանրապետություն դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին

25 մարտի, 2021

Մարտի 25-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետություն դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին:Շնորհավորելով տիկին Դրագուին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպանը զրուցակցին ներկայացրեց նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։

Ռումինիայի Սենատի նախագահը հույս հայտնեց, որ համավարակի աստիճանական հաղթահարման հետ մեկտեղ այս տարի հնարավոր կլինի վերականգնել միջխորհրդարանական համագործակցության նախահամավարակային ակտիվությունը։ Զրուցակիցները կարևորեցին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելը և հույս հայտնեցին, որ այն երկու կողմերի համար նոր հնարավորություններ կստեղծի։
 
Դեսպան Սերգեյ Մինասյանը ներկայացրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, դրանում Թուրքիայի մասնակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական անմիջական հարևանության տարածքում հակամարտություններն ուժով կարգավորելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքներին։ Դեսպան Մինասյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին։ Միաժամանակ, դեսպան Մինասյանը գոհունակությամբ հիշատակեց Արցախի բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ռումինիայի աջակցության մասին։
 
Ռումինիայի Սենատի նախագահը նշեց, որ Ռումինիան շարունակում է ուղղություններ փնտրել հակամարտությունից տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հավելելով, որ Ռումինիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների շարունակումը։
 
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ համայնքի կարևոր դերը Ռումինիայի պատմության ընթացքում։ Քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները և երկուստեք հավաստիացումներ հնչեցին միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու ցանկությունների մասին։
 
Հանդիպման ավարտին տիկին Դրագուն ՀՀ դեսպանին ներկայացրեց նաև Սենատում անցկացվող ընտանեկան բռնությանը նվիրված ցուցադրությունը։ Կողմերը համաձայնեցին, որ քաղաքական և սոցիալական հակամարտությունների ժամանակ կանայք և երեխաներն ամենախոցելի խմբերից են և կարիք ունեն հատուկ պաշտպանության։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: