• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուին/Dan-Cristian Popescu

24 մարտի, 2021
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուին/Dan-Cristian Popescu
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դան Քրիստիան-Պոպեսկուին/Dan-Cristian Popescu:
 
Զրուցակիցները քննարկեցին ինչպես միջխորհրդարանական համագործակցության, այնպես էլ Ռումինիայում հայկական համայնքի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Պրն Պոպեսկուն, ով նախկինում բարձր պաշտոններ էր գրավել Բուխարեստի 2-րդ սեկտորի (գտնվում են հայկական թաղամասն ու Հայկական փողոցը, Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճարը) համայնքապետարանում, կիսվեց հայ համայնքի ու եկեղեցու ներկայացուցիչների հետ իր ունեցած շփումների դրական տպավորություններով:
 
Հանդիպմանը քննարկվեցին նաև Ռումինիայում հայկական պատմական ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր:
 
Կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ: Դեսպանը պատգամավորին ներկայացրեց ներկայիս իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես, անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները, դրանց քաղաքական հետևանքներն ու ստեղծված հումանիտար ճգնաժամը:
 
Կողմերը քննարկեցին նաև մշակութային, հումանիտար ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: