• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիա'յի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակ նորանշանակ տնօրեն Էրիկ Պոպպեին

16 դեկտեմբերի, 2020
Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիա'յի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակ նորանշանակ տնօրեն Էրիկ Պոպպեին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 16-ին Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիա'յի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակ նորանշանակ տնօրեն Էրիկ Պոպպեին:
 
Շնորհավորելով պրն Պոպպեին պաշտոնի ստանձնման կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանի համար ՖՄԿ անդամակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ու գիտա-կրթական ոլորտներում համագործակցության, այնպես էլ ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ հարաբերությունների կառուցման գործում:
 
Զրուցակիցները համաձայնեցին, որ Երևանում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն, այդ առումով, չափազանց կարևոր էր, իսկ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներն ու գործընթացներն ավելի արդիական են դարձնում գագաթնաժողովի «Ապրել միասին» («Vivre ensemble») կարգախոսը՝ նշելով, որ կազմակերպության հասարակական և քաղաքական հարթությունը պակաս կարևոր չէ հումանիտար, մշակութային և արժեհամակարգային հարթություններից: Այս համատեքստում, դեսպանը նաև կարևորեց դեկտեմբերի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել էր Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար աղետի հետևանքներն, ինչպես նաև հայկական պատմա-մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգները:
 
Կողմերը պայմանավորվեցին շարունակել BRECO-ի և Ռումինիայում ՀՀ դեսպանության արդեն իսկ ավանդական դարձած սերտ համագործակցությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: