• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ռենատե Վեբերին

02 դեկտեմբերի, 2020
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ռենատե Վեբերին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 2-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ռենատե Վեբերին։
 
Դեսպան Մինասյանը ներկայացրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված մարդու իրավունքների խախտումները և Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները՝ փոխանցելով Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների զեկույցները։ Դեսպան Մինասյանը մասնավորապես ընդգծեց Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի անխտիր ռմբակոծումները և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, որոնք հանգեցրել են զոհերի նաև քաղաքացիական անձանց շրջանակներում, հայ զինվորների և գերեվարված անձանց, այդ թվում՝ մահացածների հանդեպ ադրբեջանական բանակի ներկայացուցիչների անմարդկային վերաբերմունքը, հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների հանդեպ իրականացված վայրագությունները, Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքը։
 
ՀՀ դեսպանը Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց զրույցի ընթացքում քննարկված խնդիրները, այդ թվում ռազմագերիների վերադարձի հարցը պահել իր ուշադրության կետրոնում։ Տիկին Վեբերը, քննադատելով մարդու իրավունքների խախտումների դեպքերը, խոստացավ ուշադրություն դարձնել արծարծված խնդիրներին իր հետագա գործունեության ընթացքում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: