• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգիստ

22 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 22-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգիստ՝ ի հիշատակ Արցախում անմահացած բոլոր հերոսների և նահատակների:
 
Հիշատակի արարողությունից հետո՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:
Արարողության ընթացքում ներկաներին ուղերձով դիմեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
 
Իր ելույթում դեսպան Մինասյանը նշեց, որ նոյեմբերի 22-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում են հիշատակի արարողություններ՝ հարգելու Արցախում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռումինահայ համայնքային կառույցներին ու համայնքի ներկայացուցիչներին՝ մասնավորապես «Վարդավառ» պարախմբին, պատերազմական գործողությունների ժամանակ Հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիայի այն քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին:
 
Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ թեև այս պահին հաստատվել է զինադարար, սակայն հզոր Հայրենիք ունենալու համար պայքարը շարունակվում է, ինչն առավել քան երբևէ պահանջում է ազգային միասնություն ու համահայկական ներուժի համախմբում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: