• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերջին զարգացումներին և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններին

03 նոյեմբերի, 2020
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերջին զարգացումներին և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի արձագանքը՝ Ռումինիայում Թուրքիայի դեսպանի STIRIPESURSE.RO-ին տրված հարցազրույցում արծարծված Հայաստանին ու Արցախին վերաբերող մտացածին թեզերին:
 
Հարց. Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի է սրվել, ինչո՞վ է դա պայմանավորված:
 
Սերգեյ Մինասյան. Այս տարվա սեպտեմբերի 27-ին, թուրք մասնագետների աջակցությամբ, սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնցում ակտիվորեն օգտագործվում են սպառազինություններ, ռազմական տեխնիկա և անօդաչու սարքեր, ինչի արդյունքում ոչնչացվել են Լեռնային Ղարաբաղի (հայերեն՝ Արցախ) խաղաղ բնակավայրերը: Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդագրությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և հայկական պատմական կենտրոն Շուշի քաղաքը և այլ տեղանքներ ռմբակոծվել են ադրբեջանական բանակի կողմից, որն այդ նպատակով օգտագործել է «Սմերչ»-եր կամ թուրքական «Կասիրգա»-ներ՝ լիցքավորված կասետային մարտագլխիկներով: Ավելին, վերջին օրերին ադրբեջանական բանակը սկսել է օգտագործել ֆոսֆորային զինամթերք՝ հրդեհներ բռնկելով Լեռնային Ղարաբաղի անտառներում:
Թուրքիայի ջանքերով տարածաշրջան ներթափանցած Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ակտիվ աջակցությամբ՝ ադրբեջանական բանակի ռազմական գործողությունները հանգեցրել են ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակիչների սպանությունների, ռազմագերիների և խաղաղ բնակիչների նվաստացումների:
Ադրբեջանական ԶԼՄ-ները լի են այլատյացության և հայատյացության հայտարարություններով` կոչ անելով իրականացնել հայ բնակչության էթնիկական զտման քաղաքականություն ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ամբողջ աշխարհում: Փաստորեն, Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայմաններում և նոր մեթոդներով փորձում են շարունակել 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան կայսրության նախաձեռնած ցեղասպան քաղաքականությունը:
 
Հարց. Ներկայումս ինչպիսի՞ն է Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված փուլում:
 
Սերգեյ Մինասյան. Թուրքիայի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր անմիջական մասնակցությունը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ագրեսիային, այլև՝ հպարտորեն հրապարակում իր մասնակցությունը: Ինչպես նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանն էր նշել, հարյուր տարի անց Թուրքիան վերադառնում է Հարավային Կովկաս՝ շարունակելու իր նախնիների անավարտ աշխատանքը: Սա, ըստ էության, շարունակական ոճրագործությունների ուղղակի սպառնալիք է, որը Թուրքիան իր հովանավորյալ Ադրբեջանի հետ միասին իրագործում է՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո, բայց այս անգամ՝ Հարավային Կովկասում:
Թուրքական կողմը չի թաքցնում նաև այն փաստը, որ Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, թուրք ռազմական հրահանգիչները և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողությունների պլանավորման ժամանակ: Մարտական գործողություններում լայնորեն կիրառվում է թուրքական ժամանակակից ռազմական տեխնիկա՝ այդ թվում և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր:
Այնուամենայնիվ, ամենաաղաղակողը, հավանաբար, այն փաստն է, որ Թուրքիայի նման երկիրը, հանդիսանալով ՆԱՏՕ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ և ներգրավված լինելով նաև այլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում, պետական մակարդակով ներգրավված է այս հակամարտության մեջ՝ ուղղակիորեն հովանավորելով միջազգային ահաբեկչությանը՝ ներառյալ Դաեշի նախկին զինյալներին և Մերձավոր Արևելքի իսլամիստ ֆունդամենտալիստներին, Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ մղվող պայքարում:
Ադրբեջանական կողմում իսլամիստ ահաբեկիչների անմիջական մասնակցության փաստերը հաստատում են նաև աշխարհի խոշոր երկրների պաշտոնյաները՝ Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների բարձրաստիճանավորներ:
Վերջին օրերին դրանց միացան երկու գերևարված սիրիացի զինյալների վկայությունները, որոնք հաստատել են ինչպես թուրքական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հավաքագրումը և ուղարկումն Ադրբեջան, այնպես էլ Ղարաբաղում իրականացվող այսպես կոչված «աշխատանքի» սարսափելի փաստերը: Փաստորեն, նրանք ոչ միայն պետք է ստանային իրենց ֆիքսված աշխատավարձը՝ իրենց թուրք և ադրբեջանցի տերերից, այլև վճարվեին լրացուցիչ 100 ԱՄՆ դոլար «անհավատներին» գլխատելու համար: Այս ամենը հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ մտցնել քաղաքակրթությունների և դավանանքների միջև պայքարի տարրեր:
Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ գործողություններն իրականություն են դառնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև եվրոպական շատ քաղաքների փողոցներում, ինչպես դա տեղի ունեցավ Ֆրանսիայում, Ավստրիայում կամ Գերմանիայում:
Հատկանշական է, որ ֆրանսիական եկեղեցիներում հավատացյալներին սպանողների գործողություններն արդարացնող մոլեռանդների ցույցերին՝ Ֆրանսիայի և Ավստրիայի փողոցներում, միացան նաև նրանք, ովքեր քայլում են Ֆրանսիայի քաղաքների փողոցներով ու սպառնում այնտեղ բնակվող հայերին, կամ նրանք, ովքեր վանդալիզմի են ենթարկում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանները:
Իրականում, թուրք պաշտոնյաների արդարանալու անհաջող փորձերից զատ, անգամ նման գործողությունները Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանյան պատրանքների և ամբիցիաների իրական արտահայտումն է:
Եվ իհարկե, մարդկության դեմ այս ակնհայտ հանցագործությունների ֆոնին ողջ միջազգային հանրությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքներով:
 
https://www.stiripesurse.ro/interviu-ambasadorul-armeniei-in-romania-despre-ultimile-evolutii-ale-situatiei-din-nagorno-karabakh-si-actiunile-azerbaidjanului-si-ale-turciei_1524041.html?fbclid=IwAR3F8nnUR3haOroaTIOyhZEO53GPwLQUoHQnzI9Om2SnN0jWlq-GvLZx-KI
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: