• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարուժան Ոսկանյանի հոդվածն ի պատասխան «Հակամարտությունների կանխարգելման և վաղ ազդարարման կենտրոն»-ի տնօրեն, Յուլիան Կիֆուի հոդվածի

30 հոկտեմբերի, 2020
Վարուժան Ոսկանյանի հոդվածն ի պատասխան «Հակամարտությունների կանխարգելման և վաղ ազդարարման կենտրոն»-ի տնօրեն,  Յուլիան Կիֆուի հոդվածի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայի Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանի հոդվածն ի պատասխան «Հակամարտությունների կանխարգելման և վաղ ազդարարման կենտրոն»-ի տնօրեն, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յուլիան Կիֆուի հոդվածի
 
«Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե դեֆիլե իրականացնում»
Հիասթափությամբ կարդացի հոկտեմբերի 26-ին adevărul.ro կայքում (https://adevarul.ro/.../In-razboiul-ruso.../index.html...) հրապարակված «Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմում Ադրբեջանը տողանցելով շարժվում է դեպի տարածքի ամբողջական վերանվաճում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը՝ Յուլիան Կիֆուն, վերաշարադրում է ադրբեջանական քարոզչության թեմաները՝ ապատեղեկություններ տարածելով հակամարտության գոտում կատարվող իրողությունների վերաբերյալ և շեփորահարելով չկայացած հաղթանակը:
 
Ողջ տեքստը լի է անճշտություններով, սխալ մեկնաբանություններով և բացթողումներով: Ես մատնանշեմ դրանցից միայն մի քանիսը, որպեսզի փաստերով ցույց տամ, թե ինչպես է Յուլիան Կիֆուն այս հոդվածով դառնում երկու ագրեսորների՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի խոսնակը:
 
Նախ՝ վերնագիրը: Ինչպե՞ս կարելի է, առանց անսահման ցինիզմի, զինվորական շարանց անվանել սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիան, որն արդեն երկու կողմերից հազարավոր զինվորների կյանքեր է խլել` հանգեցնելով նաև խաղաղ բնակչության, այդ թվում` կանանց և երեխաների կյանքերի կորուստների, թողել հսկայական նյութական վնասներ և ոչնչացված անգնահատելի մշակութային ժառանգություն: Յուլիան Կիֆուն երևի ինչ-որ հաղթական երգեր հնչեցնող շեփորի ձայնե՞ր է լսել կամ ցնծացող ամբոխին պատիվ տվող զինվորների քայլերթ՝ կործանիչ անօդաչուների, Ստեփանակերտի ծննդատան կամ Շուշիի տաճարի ռմբակոծության փոխարեն:
Յուլիան Կիֆուն ասում է. «Լեռնային Ղարաբաղում մարտերի մեկնարկից չորս շաբաթ անց Ադրբեջանը գնում է տարածքի ամբողջական հետգրավման, իսկ Հայաստանը չի կարող կասեցնել առաջխաղացումը»: Իրո՞ք: Վատ լուր ունեմ Յուլիան Կիֆուի համար. ադրբեջանական բանակը դեռ ոչ մի լուրջ հաջողություն չի ունեցել Արցախի լեռնային հատվածում, որը կոչում ենք Լեռնային Ղարաբաղ։ Հայ զինվորները պաշտպանում են այս տարածքը, և որևէ նշան չկա, որ այն կարող է գրավվել ադրբեջանական բանակի կողմից:
 
Հետո Յուլիան Կիֆուն ավելացնում է. «Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի, Հադրութի և Ֆիզուլիի շրջանները»: Ջաբրայիլը և Ֆիզուլին բուֆերային գոտիներ էին, որոնք հայերն օգտագործում էին պաշտպանություն ապահովելու համար: Յուլիան Կիֆուն առանց սեփական դատողության վերաշարադրում է ադրբեջանական քարոզչությունը, որի վառ ապացույցն այն է, որ գրավյալ տարածքների շարքում նա թվարկում է նաև Հադրութը, որը չի նվաճվել։ Ավելին, եթե նա հետաքրքրված լիներ, կտեսներ, որ Իլհամ Ալիևի հաղթական հայտարարություններին ի պատասխան՝ հայերը ուղիղ կադրեր են հեռարձակում Հադրութից:
 
Յուլիան Կիֆուն խոսում է ադրբեջանական որոշ բնակավայրերի վրա հայկական ուժերի հարձակումների մասին, բայց խուսափում է ասել, որ այդ հարձակումները, որոնք ուղղված էին ռազմական թիրախներին, պատասխան էին հայկական բնակավայրերի այն վայրագ ռմբակոծություններին, որոնք իրականացրել էր ադրբեջանական բանակը՝ զինված թուրքական հրթիռներով և կործանիչ անօդաչու թռչող սարքերով: Ադրբեջանական ռմբակոծություններն այնքան ուժեղ են, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մեծ մասը ապաստան է գտել Հայաստանում: Կարդալով Կիֆուի տեքստը՝ տպավորություն է ստեղծվում, որ հայերն ագրեսորներն են և սկսել են ռմբակոծել շփման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերը: Այն եղանակը, որով Կիֆուն թաքցնում է ադրբեջանական բանակի կողմից կատարված վայրագությունները, մեկ անգամ ևս ընդգծում է այս տեքստի կողմնակալ, ադրբեջանամետ բնույթը: Մեկ այլ պարբերությունում հեղինակը հարկադրված է խոստովանել, եթե նույնիսկ այն մատուցում է որպես ադրբեջանցիների մեծ հաղթանակ, որ «անջատողական գոտում խորհրդային արտադրության «Սմերչ» ռեակտիվ արկերով հարվածներն ավիրեցին մայրաքաղաք Ստեփանակերտը և տարածաշրջանի շատ այլ քաղաքներ»: Հավանաբար, նրա կարծիքով, դա օրինական պատասխան էր:
 
Այն ոճը, որով Յուլիան Կիֆուն նկարագրում է Թուրքիայի ներգրավվածությունը, ուղղակի ապշեցնող է: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան հավասարակշռություն պահող դիտորդ է: Ահա թե ինչ է ասում Կիֆուն. «Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ կմիջամտի Ադրբեջանի խնդրանքով, բայց մինչև այս պահը հրաժարվել է ցանկացած անմիջական մասնակցությունից»: Հեղինակը չգիտի՞ արդյոք Ռեջեփ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները: Թարմացնեմ նրա հիշողությունը. «Թուրքիան մեր ամբողջ հոգով և մեր բոլոր միջոցներով կանգնած է և կշարունակի մնալ եղբայրական Ադրբեջանի կողքին»: (https://www.aa.com.tr/.../erdogan-vows.../1993513_...) Նշեմ, որ այս հայտարարությունը վերատպած «Անադոլու» գործակալությունը պաշտոնական լրատվական գործակալություն է: Յուլիան Կիֆուն չգիտի՞, որ որոշ պետություններ, օրինակ՝ Կանադան, դադարեցրել են զենքի արտահանումը Թուրքիա՝ Ադրբեջանում զենքի օգտագործման պատճառաբանությամբ: Նրան հայտնի չե՞ն Թուրքիայի կողմից ներգրավվածությունը դատապարտող շատ պետությունների պաշտոնական արձագանքները, այդ թվում` Ադրբեջանի տարածքում արմատական վարձկանների զորքերի մասով:
 
Կողմնակալությունն ակնհայտ է, որ Կիֆուն խոսում է պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում ահաբեկչություններ սկսելու Հայաստանի մտադրության մասին: Ինձ հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտեղի՞ց է հեղինակը վերցրել այս տեղեկատվությունը: Դրա փոխարեն նա լիովին անտեսում է այն փաստը, որ Ադրբեջանը դեռ օգտագործում է միջազգային ահաբեկչության միջոցները՝ Սիրիայից բերված հազարավոր իսլամիստ վարձկանների միջոցով, որոնց՝ ճակատում ներկայության վերաբերյալ կան բազմաթիվ վիդեո և աուդիո վկայություններ:
 
Կիֆուի ցինիզմը հասնում է գագաթնակետին, երբ նա անխռով խոսում է այն մասին, թե ինչ է լինելու Ղարաբաղում ադրբեջանական հաղթանակից հետո, որը, այնպես չէ՞, բավականին մոտ է. «Հաստատ չէ, որ այս իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղը կմնա որպես հայկական անկլավ»: Կիֆուն ասում է, որ Արցախի հայերը ապաստան կգտնեն Հայաստանում և նրանց կփոխարինեն ադրբեջանցիները, որով, ի ուրախություն Ալիևի և Կիֆուի, կփոխվի ժողովրդագրական հարաբերակցությունը: Հայերն այս ամենի միջով անցել են թուրքերի և ադրբեջանցիների հետ առճակատման ընթացքում: 1915-1922 թվականների ընթացքում. ներկայիս Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, իսկ ադրբեջանական բանակը հետ չի մնացել։ Բաքվի (1918թ.՝ 30,000 զոհ), Ղայբալուի (1919թ.՝ 700 զոհ) և Շուշիի (1920թ.՝ 20,000 զոհ) ջարդերը Հայոց ցեղասպանության ամենաարյունալի էջերից են: Մի ցեղասպանության, որի արյունոտ արձագանքներն էին Սումգայիթի, Կիրովաբադի (1988 թ.) և Բաքվի (1990 թ.) կոտորածները, որոնց արդյունքում նույնպես եղան հարյուրավոր զոհեր:
 
Յուլիան Կիֆուի ամբողջ տեքստը գովեստ է ադրբեջանական հաղթական բանակին և Բաքվի իմաստուն ղեկավարությանը: Դրա փոխարեն՝ Հայաստանն ու հայերը նկարագրվում են արհամարհական, ստորացուցիչ որակավորմամբ. «Հակամարտության դասերը կոշտ են Հայաստանի համար», «Հայաստանը սխալ է հաշվարկել», «Հայաստանի և նրա զորքերի պարտությունը Լեռնային Ղարաբաղում», «հայերի կրած նվաստացումը և դրամատիկ հետևանքները» և այլն, և այլն:
 
Իհարկե, ոչ մի խոսք չկա այն հայերի ինքնորոշման իրավունքի մասին, որոնք, Ստալինի որոշմամբ Ղարաբաղը բռնի կերպով Ադրբեջանին միացնելու պահին, կազմում էին այդ շրջանի բնակչության 95%-ը և որոնք նույնիսկ Խորհրդային Միության տարիներին բռնի տեղահանման պայմաններում պահպանեցին մեծամասնությունը՝ ավելի քան 75%: Ոչ մի խոսք չկա խորհրդային իշխանությունների կողմից կատարված չարաշահումներից հետո պատմական արդարության անհրաժեշտ վերականգնման մասին լինեն դրանք Մոսկվայում, թե Բաքվում ։ Յուլիան Կիֆուի համար ռուսները վատն են, բայց կոմունիստներն, իրենց իմաստնությամբ, լավն էին, և նրանց կամքը` մեկ դար առաջ Ղարաբաղը Ադրբեջանին տալու Թուրքիայի բարյացակամությունը շահելու միամիտ ցանկությամբ, օրինական է և պետք է հարգվի:
 
Եվ քանի որ Յուլիան Կիֆուն լավ գիտի, թե ինչ է մտածում Ալիևը, նա մեզ ասում է այդ մասին հոդվածի վերջում մի այնպիսի լավատեսությամբ, որը մենք, բնականաբար, չենք կիսում. «Մի բան հաստատ է, որ ադրբեջանցիները կանգ չեն առնի»: Եվ, իհարկե, հայերը կպարտվեն պատերազմում, որը, նրա կարծիքով, արդեն տանուլ են տվել:
Մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնող այս կողմնակալ ոճը՝ լի բացթողումներով և ապատեղեկատվությամբ, արհամարհանքով բազմամյա քրիստոնեական քաղաքակրթություն ունեցող երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է, և այն մարդկանց հանդեպ, որոնք հերոսաբար պաշտպանում են իրենց հայրենիքը տասնյակ անգամներ ավելի մեծաքանակ ագրեսորից (Ադրբեջանն ունի 10 միլիոն բնակիչ, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ընդամենը 150,000) չի ծառայում հակամարտության տարածքում իրողությունների՝ ռումինական հասարակական կարծիքի ճիշտ տեղեկացվածությանը: Այդ պատճառով մենք կատարեցինք համապատասխան շտկումներ:
 
http://www.araratonline.com/varujan-vosganian-nu-iulian-chifu-la-razboi-din-pacate-se-moare-nu-se-defileaza/?fbclid=IwAR16xz1kjpWqYBx259z00ZUGMpsz5ZyLDPKwIs20PxD3bnkIkpMDtI29o7E 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: