• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Լուչիան Սիմիոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու հայտարարությամբ

29 հոկտեմբերի, 2020
Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Լուչիան Սիմիոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու հայտարարությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Լուչիան Սիմիոնը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու հայտարարությամբ
 
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանազատման ամբողջ գծի երկայնքով. հարձակում, որն իր մասշտաբներով, միաժամանակությամբ և համակարգմամբ փաստացի ապացուցում է խաղաղ բնակավայրերի` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ հարձակման մանրակրկիտ պլանավորումը և դիտավորյալ թիրախավորումը: Դրան հաջորդած ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղի տեղանքների համակարգված ռմբակոծումը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների, հսկայական նյութական վնասների:
 
Ադրբեջանի կողմից նախաձեռնված այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունները և կարծում, որ Ադրբեջանի կողմից նախաձեռնված զինված հակամարտության դադարեցումը և բանակցությունների սեղան վերադառնալը միակ ընդունելի լուծումն է:
 
Այն փաստը, որ Ադրբեջանի այս գործողություններին բացահայտորեն աջակցում է Թուրքիան, որը ոչ միայն ապահովում է դիվանագիտական, քաղաքական, ռազմա-տեխնիկական աջակցություն և խորհուրդատվություն ադրբեջանական բանակին, այլ, ըստ լրատվամիջոցների, նպաստում է նաև Մերձավոր Արևելքից իսլամական վարձկանների տեղափոխմանը, ավելացնում է հակամրտության շարունակման վտանգը տարածաշրջանի և հարևան պետությունների համար, որոնց թվում է նաև Ռումինիան: Ռումինիան, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խթանող, պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակը մեղմելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ միջնորդությամբ խաղաղ գործընթացում հաստատված դրական փորձին վերադառնալու համար:
 
Ես իմ համերաշխությունն եմ հայտնում վերջին տասնամյակների ընթացքում այդքան փորձության ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին, իմ վստահությունը՝ իրենց կյանքի գնով հայրենիքը պաշտպանող հայ զինվորների քաջությանն ու նվիրվածությանը, ինչպես նաև իմ խոր կարեկցանքը՝ հակամարտության զոհերին:
 
http://www.araratonline.com/apelel-deputatului-lucian-simion-pentru-stoparea-conflictului-din-karabakh/?fbclid=IwAR2sHpIlRqkKneKB291_tyEi3o_oetR9YW9UxnpeXB_IhwEhfnfiukdCRqI 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: