• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպել է Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։

21 հոկտեմբերի, 2020
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպել է Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։

Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրեց Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրեց հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։ Տեղեկացվեց, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան Մերձավոր Արևելքից, ինչի մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի, ՌԴ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ փաստերն արձանագրվել են տասնյակ միջազգային հրապարակումներում։

Դեսպան Մինասյանն անդրադարձավ Արցախում սկսվող մարդասիրական ճգնաժամին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի շարունակ գնդակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման արդյունքում գրանցվել են մի քանի տասնյակ զոհեր, իսկ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Դեսպան Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, ինչը նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը։

Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահը նշեց, որ Ռումինիան պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը։ Սենատորը խորը մտահոգություն հայտնեց խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ, ընգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման կարևորությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: