• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբայի խոսքը

11 հոկտեմբերի, 2020
Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբայի խոսքը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում, մասնավորապես, նշել է.
 
«Մենք պետք է վստահ նայենք առաջիկա չորս տարիներին, մեզ համար կարևոր է հանդիպել, պահպանել մեր ավանդույթները և ապավինել միմյանց: Համոզված եմ, որ քաղաքի նոր ղեկավարության շնորհիվ մեր հարաբերությունները միայն կամրապնդվեն: Այս օրերին, Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում: Կարևոր է մեր համերաշխությունը ցուցաբերել Հարգիտա նահանգի քույր շրջանին՝ հայկական Լոռու մարզին: Եվ հաջորդ չորս տարիներին Լոռու մարզը կարող է ապավինել մեր աջակցությանը: Կարևոր է հիշել, որ քույրացման հարաբերությունները երկու կողմերին էլ տալիս են նոր հնարավորություններ, աջակցություն, այդ հարաբերությունները դրական արդյունք ունեն, և այդպես կլինի առաջիկա չորս տարիներին ևս:
 
Քույրացման հարաբերությունները սկսվել են 2017թ., երբ Հարգիտա շրջանի խորհուրդը Գեորգենիում նախաստորագրվեց Լոռու հետ քույր շրջան դառնալու պայմանագիրը: 2019թ. սեպտեմբերի 27-ին Վանաձորում (Հայաստան) ստորագրվեց քույր քաղաքների մասին պայմանագիրը: Անցյալ տարվա հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ կրթական հաստատությունների համագործակցությունը, երեխաների և երիտասարդների ճամբարների կազմակերպումը, սննդագիտությունը, բիզնես խորհրդատվությունը, տնտեսական և առևտրային համագործակցությունը և, վերջապես, ոչ պակաս կարևորություն ունեցող մշակույթի ոլորտում համագործակցությունը»:
 
Նահանգապետ Բորբոյը նույնաբովանդակ աջակցության նամակ է հղել նաև իր գործընկերոջը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
 
https://www.borbolycsaba.ro/ro/intalnirea-comunitatii-armene-la-gheorgheni/?fbclid=IwAR15B1PfCxb2bp6M1gEAAKHLePB-w9WwXf6XVEGkcH5KyntY9lCRGL_p_u0
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: