• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանի բացառիկ հարցազրույցը DefenseRomania-ին

30 սեպտեմբերի, 2020
Դեսպան Սերգեյ Մինասյանի բացառիկ հարցազրույցը DefenseRomania-ին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի բացառիկ հարցազրույցը DefenseRomania-ին ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ
 
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բլիցկրիգը, որին աջակցում էր Թուրքիան, ձախողվեց
 
❓DefenseRomania: Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում ռազմա-քաղաքական իրավիճակը ս.թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների վերսկսումից հետո:
 
✅Սերգեյ Մինասյան: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը կրկին խախտելով 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը՝ վերսկսեց ռազմական գործողություններ՝ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ցավոք սրտի, քաղաքացիական բնակչության շրջանում եղել են մարդկային կորուստներ, իսկ մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ վնասներ են կրել, ինչից հետո ադրբեջանական բանակը փորձել է առաջ շարժվել պաշտպանական ողջ գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի բանակի դիրքերը նվաճելու նպատակով: Այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայի նշանակալի առավելության, ինչպես նաև Թուրքիայի ռազմական հրահանգիչների աջակցության պայմաններում ադրբեջանական բանակը կարողացել է հաջողություն գրանցել միայն Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող որոշ կետերում` կրելով մարդկային զոհեր և տեխնիկայի կորուստներ: Չնայած այս ամենին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հաջողվել է վերադարձնել այդ հենակետերի զգալի մասը. ներկայումս շարունակվում են պաշտպանական մարտերը՝ հակազդելու հրետանու և ավիացիայի՝ այդ թվում և Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ԱԹՍ-ների, աննախադեպ կիրառմամբ հարձակումներին: Այս առումով կարող ենք վստահաբար նշել, որ ադրբեջանական բլիցկրիգը ձախողվել է:
Հատկանշական է նաև, որ հենց սկզբից միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հրադադարի համաձայնագրերի խախտումը՝ կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս կապակցությամբ ակտիվ կոչեր են հնչել նաև ԵՄ ղեկավարության, ՆԱՏՕ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵՄ երկրների մեծ մասի, այդ թվում և Ռումինիայի կողմից: Նշենք նաև, որ Ադրբեջանին ակտիվորեն սատարող միակ երկիրը Թուրքիան է, ինչով էլ պայմանավորված են առանցքային դերակատարների արձագանքները, որոնք կոչ են անում խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ արտաքին ուժերի ներգրավումից:
 
❓DefenseRomania: Ներկա փուլում որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվման ցուցիչները:
 
✅Սերգեյ Մինասյան: Ինչպես արդեն տեսանք ս.թ. հուլիսյան էսկալացիայի ժամանակ, որը տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, Թուրքիան աննախադեպ և գրեթե անմիջական մասնակցություն ունեցավ հակամարտության մեջ՝ աջակցելով Ադրբեջանին: Այս հանգամանքն արտահայտվեց, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ ռազմա-տեխնիկական աջակցության տրամադրմամբ և թուրք մասնագետների ներգրավմամբ: Ավելին, Թուրքիան նպաստել է իսլամական ահաբեկիչների և զինյալների ներգրավմանը, որոնք, իրականում համարվում են Թուրքիայի ներգրավվածության «այցեքարտ»-ը Մերձավոր Արևելքի բազմաթիվ հակամարտություններում, իսկ այժմ աջակցում են Ադրբեջանին:
Թուրքիան, որն ունի ավելի քան հարյուր տարվա փորձ ցեղասպանական գործողություններում, որին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերն ու այլ ժողովուրդներ, այսօր էլ փորձում է նույն քաղաքականությունն իրականացնել ընդդեմ Արցախի (Լեռնային Ղարաբաղի):
Հուսանք սակայն, որ Ադրբեջանի 1990-ականների կամ 2016-ի, ինչպես նաև այս վերջին ռազմական արկածախնդրությունները (Թուրքիայի աջակցությամբ), որը ինչը հանգեցրեց զգալի կորուստների, կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը վերադառնալ բանակցային գործընթացին՝ միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աջակցությամբ:
 
https://m.defenseromania.ro/ambasadorul-armeniei-in-romania-blitzkrieg-ul-azer-in-nagorno-karabakh-sus-inut-de-turcia-a-e-uat_605558.html?fbclid=IwAR0E_FRRkdskj4bDyHh9LVXcqV85_v8v9Cs9ZJpuh8cW7V48doaWlFEH_rg 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: