• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Բուխարեստում

21 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձին և Ռումինահայոց միության վերահիմնադրման 30-ամյակին:
 
Ելնելով Ռումինիայում համավարակի տարածման ու կանխարգելման սահմանափակումներից՝ միջոցառումը կազմակերպվել էր սահմանափակ ձևաչափով՝ մասնակցությամբ Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Փոքրամասնությունների խմբի նախագահ, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանի, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի, ՀՀ-ում Ռումինիայի նախկին դեսպանների, հոգևոր դասի սպասավորների, ինչպես նաև համայնքի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը ներկայացված էր ի դեմս փոխդուայեն, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադեմի:
 
Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով, մասնավորապես նշեց. «Հայաստանի համար Ռումինիան և΄ արժեքավոր գործընկեր է, և΄ հաղորդակցական, տնտեսական և քաղաքական դարպաս դեպի Եվրամիություն ու Եվրոպական տնտեսական և քաղաքական տարածք։ Հաշվի առնելով Ռումինիայի ակտիվ ներգրավվածությունը բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային հարթակներում, հատկապես որպես ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների անդամ՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ արտահայտվել է Ռումինիայի կողմից այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական էսկալացիայի ժամանակ։
 
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով անցյալ տարվա աշնանը կայացած Արքայազն Ռադուի այցը Հայաստան խորհրդանշական նշանակություն ունեցավ հայ-ռումինական հարաբերությունների համատեքստում։ Այլ միջոցառումների շարքում արքայազնը այցելեց նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
 
Ռումինիայի հայ համայնքը կամրջող դերակատարում է ունեցել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերություններում։ Ռումինիան հյուրընկալում է Եվրոպայի ամենահին հայկական համայնքներից մեկը, որն ունի մեծ ժառանգություն և կարևոր ներդրում է ունեցել Ռումինիայի զարգացման մեջ։ Անցյալ տարի Ռումինիայի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունեցին Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակող օրենքը։ Դա ևս մեկ նշան է, որ Ռումինիայի հայ համայնքն ունի արտոնյալ դիրք որպես ռումինական հասարակության ինտեգրված մասնիկ, ինչպես նաև որպես էթնիկ և կրոնական փոքրամասնություն։
Այս տարի հաճույք ունենք շնորհավորելու Ռումինիայի հայերի միությանը և վերջինիս ղեկավարությանը՝ նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Վարուժան Ոսկանյանին և փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին Միության վերաբացման 30-ամյակի կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ Հայերի միությունը վերաբացվել է 1990թ. սկզբին՝ 1989թ. Ռումինիայի հեղափոխությունից անմիջապես հետո։
 
Ես վստահ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի պոտենյցյալը հաշվի առնելով՝ Հայաստանը և Ռումինիային կխորացնեն փոխշահավետ համագործակցությունը և կբարձրացնեն դա նոր մակարդակի։
Այժմ ես կցանկանայի իմ խորի երախտագիտությունը հայտնել հայկական լեգենդար Արարատ կոնյակի գործարանի սեփականատեր Պեռնո Ռիկար ընկերությանը և վերջինիս տեղական բացառիկ մատակարարին՝ Պեռնո Ռիկար Ռումինիային, որը հայկական կոնյակ է տրամադրում, որը մենք կարող ենք վայեյել ամբողջ երեկո։
Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում Ռումինիայի հայերի միությանը և իր ղեկավարությանը մշտապես դեսպանության կողքին լինելու և աջակցելու համար, ինչպես նաև ռումինահայ համայնքի բոլոր անդամներին, և ուրախ եմ ևս մեկ անգամ շնորհավորել նրանց Միության վերաբացման հոբելյանի առթիվ»:
Ներկաներին շնորհավորական խոսքով դիմեցին դեսպան Ռանա Մոքադեմը, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
 
Ելույթների ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ռումինահայ լրագրող, թարգմանիչ, Ռումինիայի և Հայաստանի գրողների միության անդամ Մադլենա Գարագաշյանին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի պատճենը «Մովսես Խորենացու» մեդալ շնորհվելու վերաբերյալ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: