• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Բոտոշան քաղաքում մասնակցեց ծնունդով Բոտոշանից հայտնի ռումինահայ նկարիչ Անդրոնիկ Ցըրանուի անվան մրցույթ-ցուցահանդեսի 2-րդ թողարկմանը

19 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 19-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Բոտոշան քաղաքում մասնակցեց ծնունդով Բոտոշանից հայտնի ռումինահայ նկարիչ Անդրոնիկ Ցըրանուի/ Andronic Ţăranu անվան մրցույթ-ցուցահանդեսի 2-րդ թողարկմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության Բոտոշանի մասնաճյուղի նախագահ Քրիստիան Լազարովիչի նախաձեռնությամբ: Միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 29-րդ տարեդարձին։
 
Մրցույթի մասնակիցներ Քրիստիան Բըրզոյեշն/Cristian Bârzoieș ու Ռոդիկա Տոդիրիշկըն/Rodica Todirişcă արժանացան Ռումինիայում ՀՀ դեսպանության պատվավոր մրցանակներին: Պարգևատրման արարողության ժամանակ դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարներին ու անդամներին՝ նշելով, որ բարձր է գնահատում Ռումինիայի հողում հայկական ինքնության պահպանման նպատակով նրանց գործադրած ջանքերը, ինչին ավելացել է նաև Հայրենիքի հետ հաստատած սերտ կապերն ամրապնդելու մեծ ցանկությունը: Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը հավելեց. «Այսօր ռումինահայությունը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին իրենց պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը»։
 
Մրցույթ-ցուցահանդեսին հաջորդեց ֆոտոլրագրող Անդրեա Տանասեի «Հայերը Ռումինիայում. մեր կողքի մարդկանց պատմությունները» լուսանկարչական ցուցահանդեսը:
Միջոցառումները, որոնց ներկա էին նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ ու բազմաթիվ օտարազգիներ, լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:
 
Բոտոշան կատարած այցի ընթացքում դեսպան Մինասյանը ծանոթացավ Բոտոշանի հայկական ժառանգությանն ու պատմական և ճարտարապետական հուշարձանների պահպանությանը վերաբերող այժմէական մի շարք հարցերի, ինչպես նաև քաղաքի բնապատմական ու զբոսաշրջային միջավայրին և հնարավորություններին:
Տեղեկատվություն։ Այս տարի լրանում է Անդրոնիկ Ցըրանուի մահվան 90-ամյակը, ով ընկերական հարաբերություններ է ունեցել Միհայ Էմինեսկուի և Ջորջ Էնեսկուի հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: