• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սեպտեմբերի 12-13-ին Ռումինիայի Ռոման քաղաքում կայացան Կարապետ Իբրըիլյանուին և Միհաիլ Ժորային նվիրված ազգային փառատոնները

15 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 12-13-ին Ռումինիայի Ռոման քաղաքում կայացան Կարապետ Իբրըիլյանուին և Միհաիլ Ժորային նվիրված ազգային փառատոնները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռոման քաղաք՝ մասնակցելու ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի 3-րդ և հանրաճանաչ ռումինահայ կոմպոզիտոր, դաշնակահար ու դիրիժոր Միհաիլ Ժորային նվիրված ազգային փառատոնի 1-ին թողարկումներին:

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմմանուել Նազարեթյանի նախաձեռնությամբ, մասնակցում էին Ռումինիայի անվանի գրականագետներ, արվեստաբաններ և ասմունքողներ:

Փառատոնների շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն, որը վարում էր Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։

Միջոցառումների ավարտից հետո դեսպան Մինասյանը հարցազրույց տվեց ռումինական TVR հեռուստաալիքին՝ հատուկ ընդգծելով նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանզի դրանք ևս մեկ անգամ փաստում են ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունը Ռումինիայի գրականության, արվեստի և մշակույթի բնագավառներում:

Փառատոնները լայնորեն լուսաբանվել են տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:

Տեղեկանք. Նեամց նահանգի վարչական կենտրոն Ռոման քաղաքը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: 2019թ. հունիսի 23-ին ստորագրվել է Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության մասին հուշագիրը: 2015թ-ից Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: