• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինական մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ագրեսիային՝ դիտարկելով այն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական և էներգետիկ հակադրությունների համատեքստում

22 հուլիսի, 2020
Ռումինական մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ագրեսիային՝ դիտարկելով այն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական և էներգետիկ հակադրությունների համատեքստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինական մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ագրեսիային՝ դիտարկելով այն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական և էներգետիկ հակադրությունների համատեքստում

Խողովակաշարերի անցնող հատվածում վերսկսվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը
Արդեն տաս օր է, ինչ Կովկասում երկու հին հակառակորդներ Հայաստանը և Ադրբեջանը ներքաշվել են նոր ռազմական հակամարտության մեջ, որի արդյունքում երկու կողմերն էլ տասնյակ մարդկային կորուստներ են կրել: Նոր հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում չէ. այս շրջանն արդեն 100 տարի է վիճարկվում է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից, այլ սահմանին գտնվող Հայաստանի Տավուշի և Ադրբեջանի Տովուզի շրջաններում, որտեղով անցնում են երեք կարևոր խողովակաշարեր՝ ներառյալ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ կառուցվածը: Լիբիայում արդեն իսկ տեղակայված Ռուսաստանը և Թուրքիան որևէ կերպ չեն կարող անտեսել այս հակամարտությունը: Ռուսաստանը Հայաստանի ավանդական դաշնակիցն է, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի: Թեև երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողություններ սկսելու մեջ, Ռուսաստանը փորձում է հանդես գալ միջնորդի կարգավիճակում՝ կշեռքի նժարը թեքելով Հայաստանի կողմ, իսկ Թուրքիան՝ ադրբեջանամետ հայտարարություններ է անում:
 
Բոլորի շուրթերին նույն հարցն է. արդյոք այս հակամարտությունը կվատթարանա և կանդրադառնա ողջ Կովկասի վրա: Այս պահին տեղի են ունենում փոխհրաձգություններ, անօդաչու սարքերով հարվածներ և ներթափանցման փորձեր Եվրոպայի համար էներգիայի մատակարարման առումով կարևոր հատվածում՝ հարավային գազային միջանցքում: Բացի հարավային գազային միջանցքից, շրջանում նաև խաչվում են Բաքու-Թբիլիսի–Ջեյհան և Շահ Դենիզ խողովակաշարերը:
Թուրքիան ձգտում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
 
Մարտերի այս դրվագը տեղի է ունենում նավթի գների անկման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր երկիրն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի «հակամարտության համար ռազմական լուծում փնտրելու» սպառնալիքի ֆոնին: Միայն թե մարտերը տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղից զգալի հեռավորության վրա: Ավելին, ըստ Երևանի, դրանք ուղեկցվում են ենթակառուցվածքները՝ Հայաստանի ատոմակայանի օրինակով, ոչնչացնելու սպառնալիքներով:
 
«Մենք երբևիցե չենք սպառնացել այդ խողովակաշարերին. դիրքորոշում, որ լիովին տարբերվում է ադրբեջանական մոտեցումներից»,- Digi24.ro–ին տված իր հարցազրույզում պնդում է Բուխարեստում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը: Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ պատերազմը կարող է ապակայունացնել Կովկասի ողջ տարածաշրջանը, որտեղ Մոսկվան և Անկարան ունեն մրցակցային աշխարհառազմավարական հետաքրքրություններ, նշում է AFP-ն: Փաստն այն է, որ այս հակամարտությունը սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած գազամատակարարաման պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ: Կամ Թուրքիան գտնվում է Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու փուլում. հնարավոր քայլ՝ դատելով ադրբեջանական խողովակաշարերի գործոնից:
 
https://adevarul.ro/.../infografie-batalia.../index.html

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: