• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանության հուլիսի 17-ի մամլո հաղորդագրությունն ի պատասխան հուլիսի 16-ին Ռումինիայում Ադրբեջանի դեսպանության տարածած մամլո հաղորդագրության

17 հուլիսի, 2020
Ռումինիայում ՀՀ դեսպանության հուլիսի 17-ի մամլո հաղորդագրությունն ի պատասխան հուլիսի 16-ին Ռումինիայում Ադրբեջանի դեսպանության տարածած մամլո հաղորդագրության
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում ՀՀ դեսպանության հուլիսի 17-ի մամլո հաղորդագրությունն ի պատասխան հուլիսի 16-ին Ռումինիայում Ադրբեջանի դեսպանության տարածած մամլո հաղորդագրության
 
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը զարմանքով ծանոթացավ հուլիսի 16-ին AGERPRES գործակալության BUSINESS OTS բաժնում հրապարակված Ռումինիայում Ադրբեջանի դեսպանության մամլո հաղորդագրությանը։ Զարմանալի են ոչ միայն ներկայացված բացարձակ ոչ հնարամիտ պատմական և քաղաքական մանրամասները, որոնք ամբողջությամբ հակասում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի էությանը, բայց հատկապես այն փաստը, որ նյութի հեղինակները հիշատակել են «Կոմունիստական կուսակցության (Բոլշևիկ) կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի» դերը Լեռնային Ղարաբաղի ճակատագրում, ինչի հետ մենք չենք կարող չհամաձայնել:
 
Փաստորեն, հենց այս իրադարձությունը, Ստալինի ճնշման ներքո, ինչպես դա տեղի է ունեցել պատմական մյուս իրադարձությունների պարագայում, չարաբաստիկ ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վրա՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված ջարդերն ու աքսորները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան, որն այսօր հասել է նաև Հայաստանի սահմանին:
Զարմանալի է ևս մի փաստ. քննադատության են ենթարկվում նաև լրագրողների՝ տվյալ դեպքում «Աջերպրես» գործակալության, բազմաթիվ կարևոր միջազգային աղբյուրների հիման վրա, հավասար և անկողմնակալ պայմաններում ընթերցողին անաչառ տեղեկատվություն տրամադրելու իրավունքները:
Եվ այստեղ հռետորական հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է ռումինացի լրագրողները հանրությանը ներկայացնեն, օրինակ, վերջին այն իրադարձությունը, երբ, Ադրբեջանի ՊՆ խոսնակն իր պաշտոնական հայտարարության մեջ Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու սպառնալիքներ է հնչեցնում...
 
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ խաղաղ բանակցությունները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար հանգուցալուծումը այլընտրանք չունեն, իսկ ատելության խոսքը տանում է դեպի փակուղի:
 
https://www.agerpres.ro/ots/2020/07/17/comunicat-de-presa-ambasada-republicii-armenia-in-romania--641822?fbclid=IwAR2LpIs73xwsm7CkzuJoBZ-kJ4PNhb0kC-IgDBwufmGfG74-nkthl5CuAEw 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: