• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տեղեկատվություն

15 մայիսի, 2020
Տեղեկատվություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 
Տեղեկացնում ենք, որ Հայաստանում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև հունիսի 13-ը։ Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ, վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում և հանրային տրանսպորտում:
 
Միևնույն ժամանակ մայիսի 15-ից սկսած՝ վերացվել է արտակարգ դրությունը Ռումինիայում, որը փոխարինվել է զգոնության իրավիճակով: Այսպիսով, Ռումինիայում պարտադիր է դառնում դիմակներ կրելը առևտրային վայրերում, հանրային տրանսպորտային միջոցներում, աշխատավայրերում և այլն: Վերացվում է քաղաքի ներսում տեղաշարժվելու համար համապատասխան հայտարարագրի լրացման պահանջը: Շարունակում են կասեցված մնալ առևտրային չվերթները Ռումինիայից դեպի Իսպանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Թուրքիա և Իրան: Մինչև հունիսի 1-ը արգելված է ավտոբուսներով հատել ցամաքային սահմանները դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Թուրքիա ուղևորվելու դեպքում:
 
Ուշադրություն
 
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ՝ անհրաժեշտ ձևակերպումների իրականացման համար, որից հետո յուրաքանչյուր քաղաքացու կտրմադարվի ծանուցում Հայաստանում պարտադիր ինքնամեկուսացում անցնելու վերաբերյալ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: