• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելից

22 ապրիլի, 2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելից
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ և Ռումինիայում բնակվող բարեկամներ,
Ապրիլի 24-ին համայն հայությունը և ամբողջ առաջադեմ մարդկությունը աննկուն է ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Թեև այս տարի COVID-19 համավարակն իր ազդեցությունն է թողնում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընթացող իրադարձությունների ու միջոցառումների վրա, այդուհանդերձ այդ օրը մենք կարող ենք ապահովել մեր խորհրդանշական ներկայությունը՝ կատարելով հետևյալ քայլերը.
 
Ապրիլի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00 (Ռումինիայի ժամանակով 20:00), 3 րոպե ղողանջելու են հայկական եկեղեցիների զանգերը, ինչի ներքո մարելու են Երևանի և Հայաստանի մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ ենք անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ վառել մոմեր կամ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը ստանալու է Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
 
Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Երևանի ժամանակով ժամը 12։00-ին (Ռումինիայի ժամանակով 11:00) Բուխարեստի Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, ինչպես և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հնչելու են զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի: Զանգերի ղողանջումից հետո կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ` հանդիսապետությամբ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը բոլորի անունից ծաղիկներ կխոնարհեն եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:
 
Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, կարող եք Ձեր տվյալներով (անուն, ազգանուն) հաղորդագրություն ուղարկել 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու Ձեր հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի սյուներին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: