• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

25 մարտի, 2020
Հայտարարություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում գործող արտակարգ դրության շրջանակներում մարտի 24-ին երկրի իշխանություններն ընդունել են հավելյալ միջոցառումներ SARS-COV-2 վարակի տարածումը կանխարգելելու և դրանից պաշտպանվելու նպատակով: Համաձայն որոշման՝
 
Արգելվում է մարդկանց տեղաշարժը, բացառությամբ հետևյալ դեպքերի.
 
- Աշխատանքային անհրաժեշտություն,
- Առաջին անհրաժեշտության ապրանքների գնումներ,
- Բուժական օգնություն ստանալու նպատակով, եթե դա հնարավոր չէ հետաձգել կամ իրականացնել տանը
- Ճամփորդություն արդարացված դեպքերում. երեխաների կամ մեծահասակների խնամք, ընտանիքի անդամի մահ,
- Տան մերձակա տարածքում սահմանափակ տեղաշարժ՝ հիմնականում փոքր երեխաների կամ ընտանի կենդանիների համար,
- Արյան դոնոր լինելու նպատակով տեղաշարժ,
- Մարդասիրական կամ կամավորական նպատակներով տեղաշարժ,
- Գյուղատնտեսական գործունեություն:
 
Մեծահասակներին նշված դեպքերով թույլատրվում է տնից դուրս գալ միայն 11:00-13:00,
 
Ներկայացված պահանջները ապացուցելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան գրավոր ապացույցներ, գործատուի կողմից տրամադրված սերտիֆիկատ (կարող է նաև ներկայացվել էլեկտրոնային տարբերակով), ինչպես նաև ունենալ անձը հաստատող փաստաթղթեր,
 մարտի 25-ից սկսած՝ Ռումինիա ժամանող բոլոր անձինք կենթարկվեն կարանտինի կամ մեկուսացման՝ կախված ժամանման երկրներից (կարմիր կամ դեղին գոտիներ),
մարտի 25-ից սկսած՝ 14 օրով կասեցվում են բոլոր առևտրային չվերթները դեպի Գերմանիա և Ֆրանսիա և այդ երկրներից:
 
Ռումինական իշխանությունների կողմից տրված բոլոր փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետը լրանում է արտակարգ դրության շրջանում, կարող են երկարաձգվել դրա ավարտից հետո՝ 90 օրվա ընթացքում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: