• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

22 մարտի, 2020
Հայտարարություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով Ռումինիայում մարտի 22-ից ժամը 22: 00-ից (Ռումինիայի ժամանակով) սկսած կկիրառվեն մարտի 21-ի թիվ 2 ռազմական հրամանագրով սահմանված, մասնավորապես, ներքոհիշյալ միջոցառումները.
 
- Ռումինիան փակելու է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար (բացառությամբ որոշ դեպքերի):
- Փակվելու են երկրի մոլերն ու առևտրային կենտրոնները:
- Բաց են լինելու միայն սուպերմարկետները, հիպերմարկետները, փոքր խանութները և դեղատները:
- Իրենց տներից դուրս՝ մարդկանց տեղաշարժը կսահմանափակվի ժամը 22:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում (մի քանի բացառություններով):
- Օրվա ընթացքում նույնպես սահմանափակել իրենց տներից դուրս մարդկանց շարժումները: Ավելին, նրանք, ովքեր լքեն իրենց տները, պետք է հարգեն, կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով, իշխանությունների կողմից սահմանված անվտանգության միջոցները և առաջարկությունները և չպետք է ճանապարհորդեն 3 անձից ավել կազմված խմբերով, եթե նրանք չեն հանդիսանում նույն ընտանիքի անդամ:
- Դադարեցվելու են ատամնաբուժարանների գործունեությունը՝ բացառությամբ շտապ դեպքերի:
- Առևտրային կենտրոններում դադարեցվելու է մանրածախ առևտուրը՝ բացառությամբ սննդի, անասնաբուժական կամ դեղագործական ապրանքների վաճառքի և մաքրման ծառայությունների:
- Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Ռումինիայի տարածք, եթե նրանք չեն տարանցում Ռումինիան այն տարանցիկ միջանցքներով, որոնք կազմակերպվել են հարևան երկրների հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում (բացառությամբ որոշ դեպքերի):
- Տանն ինքնամեկուսացած անձինք, ովքեր առանց իշխանությունների թույլտվության լքեն իրենց տները, տեղափոխվելու են կարանտինի:
- Այն անձանց համար, ովքեր առանց թույլտվության լքեն կարանտինային հաստատությունները, կարանտինը կերկարաձգվի ևս 14 օրով:
- Այն անձինք, ովքեր լքելու են ինքնամեկուսացումը կամ կարանտինը տուգանվելու են և ենթարկվելու քրեական պատասխանատվության:
- Սահմանափակվելում են կրոնական ծառայությունները, որոնց հասանելիությունը հանրության համար սահմանափակված է: Դրանք հեռարձակվելու են միայն հեռուստատեսությամբ կամ ինտերնետով: Եկեղեցիներում, այնպիսի մասնավոր միջոցառումները, ինչպիսիք են մկրտությունները, ամուսնությունները և հուղարկավորությունները տեղի են ունենալու առավելագույնը 8 անձանց ներկայությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: