• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 32-րդ տարելիցին նվիրված միջոցառում

26 փետրվարի, 2020

Փետրվարի 26-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 32-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների:

Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի, Ռումինահայոց թեմի ու ծխական խորհրդի անդամների և Ռումինիայի Հայոց միության և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն:

Իր ելույթում Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն անդրադարձավ 1988թ. փետրվարի վերջին սովետական Ադրբեջանի իշխանությունների գիտությամբ ու թողտվությամբ Սումգայիթում խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված կոտորածներին ու բռնություններին:

Դիմելով ներկաներին դեսպանը հավելեց, որ այս վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողները միջազգային հանրության կողմից արժանվույնս չեն դատապարտվել և համապատասխան պատժի չեն արժանացել` ընդամենը երկու տարի անց Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ ծնելով նոր ոճրագործություններ:

Ավարտելով իր խոսքը՝ նա նաև նշեց, որ Սումգայիթի կոտորածների հիշատակը վառ պահելը պետք է հանդիսանա համայն հայության միասնական նպատակը՝ այդ գործում կարևորելով պետության, եկեղեցական և համայնքային կառույցների միասնականությունն ու համագործակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: