• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Ս. Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին

19 հունվարի, 2020

Հունվարի 19-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Բուխարեստի Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին, որի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցների:

Այնուհետև եկեղեցու բակում գտնվող 1915թ. զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն :

Անդրադառնալով 30 տարի առաջ ճիշտ այս օրերին Բաքվում և խորհրդային Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ջարդերին՝ դեսպան Մինասյանը զուգահեռներ անցկացրեց Հրանտ Դինքի դավադիր սպանության հետ, նշելով, որ առկա մարտահրավերներին դիմակայելու միակ գրավականը մեր ուժն ու հզորությունն է՝ համազգային միասնականությունը:

Արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ռումինահայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: