• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի հայոց միության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ

17 դեկտեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի հայոց միության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի հայոց միության (ՌՀՄ) հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ռումինիայի Հայոց միության հարգելի՛ անդամներ,

Սրտանց շնորհավորում եմ Ռումինիայի Հայոց միության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ:

Ռումինական տարածքներում իրենց հազարամյա ներկայության ընթացքում հայերը նպաստել են այդ երկրի տնտեսական զարգացմանը և պետականության կառուցմանը, կիսել ռումին ժողովրդի դժվարությունները և հաջողությունները, ուս- ուսի պայքարել Ռումինիայի ազատության համար: Հայ համայնքի ծոցից դուրս են եկել խոշոր անհատներ գիտության, կրթության, արվեստի և գրականության բնագավառներում, ովքեր դարձել են հայ և ռումին ժողովուրդների համատեղ հպարտության առարկան: Միաժամանակ, ռումին հյուրընկալ երկրում հայերը կարողացել են պահպանել իրենց հոգևոր-մշակութային ինքնությունը, հիմնել քաղաքներ և պաշտամունքի վայրեր, դպրոցներ, տպարաններ և գրչության կենտրոններ:

Հայ ժողովրդի ազգային ողբերգության օրերին Ռումինիայի բարեխնամ կառավարությունը ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթական հայերին և որբերին: Հենց այդ նպատակով էլ ճիշտ 100 տարի առաջ` 1919 թվականին, ռումինական կառավարության հավանությամբ հիմնվեց Ռումինիայի Հայոց միությունը, որն անմիջականորեն զբաղվեց հայ գաղթականների ընդունման և տեղավորման հարցերով:

Հետագա տասնամյակներին Ռումինիայի Հայոց միությունը Հայ եկեղեցու կողքին դարձավ հայկական մշակութային ժառանգության և ազգային ոգու պահպանման կարևոր գործոն:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ միության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվեց, Ռումինիայի Հայոց միության անդամները շարունակեցին իրենց ազգանվեր գործունեությունը: Այդ տարիներին մոտ երեք հազար ռումինահայեր հայրենադարձվեցին Հայրենիք և լծվեցին հետպատերազմյան Հայաստանի վերաշինության գործին: Նրանցից շատերը դարձան հանրային և հոգևոր կյանքի նշանավոր գործիչներ:

Ռումինիայի Հայոց միությունը վերաբացվեց 1989թ. ռումինական հեղափոխությունից հետո, որի հիմնադիր անդամները ժողովրդական շարժման առաջին շարքերում էին: Ռումինիայի ժողովրդավարական կառավարությունը, ի թիվս այլ փոքրամասնությունների, ճանաչեց նաև հայ փոքրամասնության քաղաքական իրավունքները՝ նրանց տեղ վերապահելով երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում:

Միաժամանակ, Ռումինիայի Հայոց միությունը դարձել է հայ և ռումինացի ժողովուրդներին կապող յուրօրինակ կամուրջ՝ նպաստելով հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու միջպետական համագործակցության խորացմանը: Հենց նաև Ռումինիայի Հայոց միության ջանքերի շնորհիվ Ռումինիան 1991թ. դեկտեմբերին առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեր երկրի հետ:

Ուստի, մեծապես կարևորում ենք Հայոց միության և նրա անդամների դերակատարությունն ինչպես Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ համահայկական նշանակություն ունեցող ծրագրերում ու նախա-ձեռնություններում:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերստին շնորհավորում եմ ձեզ Ռումինիայի Հայոց միության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ռումինիայում հայկական ինքնության և հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու ձեր բարձր առաքելության մեջ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: