• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը աշխատանքային այց է կատարել Ռումինիայի Բոտոշան քաղաք

15 նոյեմբերի, 2019
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 15-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը աշխատանքային այց է կատարել Ռումինիայի Բոտոշան քաղաք, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունեցել Բոտոշանի քաղաքապետ Կատալին Ֆլուտուռի/Cătălin Flutur, ինչպես նաև Բոտոշան նահանգի խորհդի փոխնախագահ Դորին Բիրտայի/Dorin Birta հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռումինական կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին: Քննարկվել են նաև Բոտոշան և Աշտարակ քույր քաղաքների միջև հարաբերությունների հաստատմանն ու համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը քննարկել են Բոտոշանի հայկական պատմական և ճարտարապետական հուշարձանների պահպանությանը վերաբերող որոշ հարցեր՝ երկու երրկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը:

Այցի ընթացքում դեսպանը մասնակցել է նաև Ռումինիայում հայերի միության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված մրցույթ-ցուցահանդեսին: Ցուցահանդեսի թեմաներն են եղել Ռումինիայի հայ համայնքի պատմությունը, ավանդույթները, անձերն ու պատմական հուշարձանները: Ավարտին տեղի է ունեցել Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայում Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի Շշուկների մատյան գրքի շնորհանդեսը:

Բոտոշանում դեսպան Մինասյանը հանդիպել է նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, այցելել Ռումինիայի՝ հագուստ արտադրող ամենամեծ գործարաններից մեկը, որտեղ տնօրեն Ջերարդ Լոսեմի հետ քննարկել է հայ գործընկերներ ձեռք բերելու հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: