• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սենատը միաձայան ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը

18 սեպտեմբերի, 2019
Սենատը միաձայան ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 18-ին Ռումինիայի Սենատը միաձայան ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալաի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից։

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է.

Հոդված 1

Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:

Հոդված 2

1. Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով:

2. Կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինները և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել և կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու և անցկացնելու համար»:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: