• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Բակաու քաղաքի Եռագույն հրապարակում կայացել է «Հայաստան» փառատոնը

13 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 13-ից 15-ը Ռումինիայի Բակաու քաղաքում, Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո, անցկացվեց «Հայաստան» հայկական փառատոնը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Փառատոնը նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:

Երեք օր շարունակ Բակաուի Եռագույն հրապարակում տեղի հասարակությանը և հյուրերին ներկայացվեց հայկական մշակույթը, երգն ու պարը: Փառատոնին հայկական ժողովրդական, ժամանակակից և ջազ երաժշտության կատարումներով հանդես եկան սիրված երգիչ Ժան Սմբատյանը, ինչպես նաև դուդուկի վարպետ Կոսմին Ռաֆաել Բալեանը: Ունկնդիրներին հմայլեցին ռումինահայ հանրաճանաչ ջազմեններ Հարրի Դավիդյանի և Գաբրիել Դեդեյանի փայլուն կատարումները: Հայկական պարարվեստը ներկայացրեցին Բուխարեստի Վարդավառ, Կոնստանցայի Նաիրի և Տուլչա Բազմազան պարախմբերը:

Փառատոնը վարում էր ռումինահայ հայտնի դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը, ում ֆիլմերն, ի թիվս ռումինահայ ռեժիսորներ Արմինե Ոսկանյանի, Անդրեյ Լևոն Ինիզյանի և Անդրեյ Տեոդորեսկուի ֆիլմերի, ցուցադրվեցին փառատոնի ընթացքում:

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Ռումինահայոց միության ղեկավարությանն ու Բակաուի մասնաճյուղի նախագահ Հակոբ Վասիլեին նման հայկական փառատոն կազմակերպելու համար` նշելով, որ հերթական առիթն է ընձեռվել տոնելու Ռումինահայոց միության 100-ամյակը։

Ողջույնի խոսքով նաև հանդես եկան Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահը:

Փառատոնին մասնակցեցին Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած բազմաթիվ հայեր և ռումինացիներ։ Եռագույն հրապարակի ողջ երկայնքով գործում էին տաղավարներ, որտեղ ներկայացված էին հայերեն և հայերին առնչվող գրականություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական խմիչքներ, սուրճ, հուշանվերներ և այլ ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: