• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարուժան Ոսկանյանը կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն

11 սեպտեմբերի, 2019

ALDE կուսակցության պատգամավոր Վարուժան Ոսկանյանը Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել «Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել »:
Հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

«Մենք միաձայն դիրքորոշում ունենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում և քաղաքական հայտարարության մեջ: Սա այն թեման է, որից մինչ այժմ Ռումինիայի կուսակցությունները խուսափել են: Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարանը և եվրոպական բոլոր երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել այդպիսի հայտարարություններով` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը», - չորեքշաբթի օրն ասաց Ռումինիայի Հայոց Միության նախագահը:

Նա հայտարարեց, որ նման ծավալների ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու չունի»:

«Երբ խոսում ենք նման ողբերգության մասին, մենք միաժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին և նման ոչ մի ողբերգություն մայրենի լեզու չունի: Հենց այս պատճառով է, որ կարծում եմ, թե Հոլոքոստի ճանաչումը պետք է համաչափորեն ուղեկցվի և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, որը, թեև, Ռումինիայում թանգարան չի ունենա, քանի որ այս ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, այլ, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը դրախտ էր դարձել բոլոր նրանց համար, ովքեր փրկվել էին ցեղասպանությունից, սակայն սա առաջ է բերում մարդկության բոլոր նման վնասվածքների հավասար բուժման մարտահրավերի գաղափարը», - ավելացրեց Ոսկանյանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: