• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ամենամյա համաժողով

29 օգոստոսի, 2019

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:


Նախարար Մնացականյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքները և Հայաստանի շահերը: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայոց Եկեղեցու դերը` բարձր գնահատելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:


Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:


Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:


Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին: Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:
Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», - նշեց Վեհափառ Հայրապետը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ պետության, Եկեղեցու և համազգային կառույցների ներդաշնակ գործակցությունը մեծ ներուժ է պարունակում՝ բազմաթիվ խնդիրների ու հիմնահարցերի լուծման, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս առումով Նորին Սրբությունը էական համարեց, որ պետության առաջնահերթությունների և արտաքին քաղաքական գերակայությունների սահմանումներում նկատի առնվեն համահայկական կառույցների օրակարգերը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների համազգային օրակարգը:
Նորին Սրբությունը, անդրադարձ կատարեց համընդհանուր ջանքերի կարոտ մի շարք խնդիրների, որոնց թվում և տարբեր երկրներում հայկական ժառանգության պահմանմանը: «Կարևոր խնդիր է նաև աշխարհով մեկ սփռված եկեղեցական և ազգային մշակութային ժառանգության խնամատարությունը: Մենք ուրախ ենք նշելու, որ այս ուղղությամբ միասնական ջանքերով կատարվել է մեծ աշխատանք, հարկ է, որ այն նախանձախնդրորեն շարունակենք՝ հետամուտ լինելով մեր ժառանգության անխաթար պահպանությանը: Արտերկրում մեր մշակութային մասունքներն ու սրբավայրերը յուրահատուկ և անփոխարինելի այցեքարտերն են մեր ժողովրդի, որոնց պատշաճ ներկայացումը և խնամքը նոր գրավչություն և առավել ընդարձակ ճանաչողություն կապահովի մեր երկրի համար», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Խոսքի վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայրերի հավատքով զորացած մեկնեն իրենց ծառայության վայրերը՝ առավել խանդավառությամբ ու արդյունավորությամբ իրագործելու իրենց առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի և մեր երկրի բարօրության ու առաջընթացի:


Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, քննարկվեցին նաև Եկեղեցու և Արտաքին գործերի նախարարության և, ի մասնավորի, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև առկա գործակցության զարգացման հեռանկարները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: