• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տուլչա քաղաքում անցկացվեցին հայ մշակույթին նվիրված մի շարք միջոցառումներ

27 հուլիսի, 2019

Ռումինիայի Տուլչա քաղաքում կայացած «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի կազմակերպմամբ անցկացվեցին հայ մշակույթին նվիրված մի շարք միջոցառումներ:

Հուլիսի 27-ին` հայկական մշակույթի երեկոյի բացմանը, խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը և Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը:

Ողջունելով Ռումինիայի տարբեր վայրերից ու համայնքային կենտրոններից Տուլչա ժամանած հայրենակիցներին ու հյուրերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Մինասյանը կարևորեց հայկական միջոցառումների անցկացումը՝ նկատելով, որ այն ևս մեկ յուրօրինակ միջոց է Ռումինիայում բնակվող փոքրամասնությունների համար ներկայացնելու իրենց մշակույթը:

Քաղաքի կենտրոնական հրապարակում ազգային պարերով հանդես եկան Կոնստանցիայի «Նաիրի» և Տուլչայի «Բազմազան» պարախմբերը: Տուլչայի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ազգագրական ու ժողովրդական երգեր՝ Ժան Սմբատյանի կատարմամբ։

«Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» հերթական 14-րդ փառատոնն անցկացվեց Ռումինիայի կառավարության և նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ:

Տեղեկանք․ Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև եղբայրական կապեր են հաստատվել 2014թ.:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: