• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացավ Արևելյան գործընկերության 6-րդ բիզնես ֆորումը

25 հունիսի, 2019

Հունիսի 25-ին Բուխարեստում կայացավ Արևելյան գործընկերության 6-րդ բիզնես ֆորումը, որի թեման էր «ՏՏ արդյունաբերություն և էլեկտրոնային առևտուր»։ Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի ԵՄ Խորհրդում նախագահության և Եվրոպական հանձնաժողովի կողմից։

ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների բազմաթիվ ընկերություններ, փորձագետներ և պետական կառույցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ֆորումի ընթացքում փոխանակել կոնտակտներ, գիտելիքներ և տեսակետներ նշյալ ոլորտներում:

Հայկական պատվիրակությունը բաղակցած էր երկու տասնյակից ավել գործարարներից և ՏՏ ոլորտի մասնագետներից, ովքեր ներկայացնում էին Հայաստանում և տարածաշրջանում գործող նշյալ ոլորտի մի շարք առաջատար ձեռնարկություններ և կազմակերպություններ: Միջոցառմանը ներկա էր նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Միջոցառման ժամանակ հայ գործարարներն ու ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու վերջին ձեռքբերումները: Ցուցադրվեց տեսահոլովակ, որը պատմում էր վերջին շրջանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացի, ինչպես նաև կայանալիք միջոցառումների մասին:

Ֆորումի ընթացքում մասնակիցները հանդիպեցին նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետ Վարուժան Փամբուկչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև հայ-ռումինական համագործակցության հնարավորությունները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: