• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դիլիջան քաղաքում ստորագրվել է Դիլիջան և Ռոման քույր քաղաքների փոխգործակցության հուշագիրը

22 հունիսի, 2019

Ռումինիայի Ռոման քաղաքի պատվիրակությունը մասնակցել է հունիսի 22-ից 23-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին: Ներդրումային համաժողովը մեկնարկել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով»- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի նպատակն էր տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Հունիսի 23-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է քույր քաղաքների միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով ներկաներին` Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր ելույթում նշել է, որ երկու բարեկամ քաղաքների համագործակցությունը եղել է արդյունավետ և փոխգործակցության ընդլայնումը, անշուշտ, կնպաստի բարեկամ քաղաքների կապերի էլ ավելի ամրապնդմանը՝ ի նպաստ հայ-ռումինական բարեկամության: Ռոմանի փոխքաղաքապետ Իոանա Ռոքսանա Յորգան և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին` պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

Փոխքաղաքապետ Յորգան իր ելույթում նույնպես բարձր գնահատեց քույր քաղաքների փոխգործակցությունը` նշելով, որ Ռոման քաղաքը կրթական ոլորտի ընդլայնման գործում ձեռք է բերում որոշակի հաջողություններ և փոխգործկցությունը կարող է ավելի արդյունավետ լինել՝ նկատի ունենալով Դիլիջանի կրթական ոլորտի հարուստ բազան:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: