• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը մասնակցել է Նախարարական համաժողովին

21 հունիսի, 2019

Հունիսի 21-ին Բուխարեստում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանական տարածքում թվային զարգացման վերաբերյալ Նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը:

Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է:

Դեսպանը ներկաներին հիշեցրեց, որ 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցը: Օգտվելով առիթից` դեսպանը մասնակիցներին տեղեկացրեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի վերաբերյալ` նշելով, որ այն հետաքրքիր հարթակ կարող է դառնալ նաև թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Ֆրանկոֆոն համալսարանական տարածքում թվային զարգացման Նախաձեռնության անդամ երկրների համար:

Միջոցառման ավարտին ընդունվել է նախարարների` Բուխարեստի հայտարարությունը հետևյալ մեջբերումով․ «2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոն պետություների և կառավարություների 17-րդ գագաթաժողովի ընթացքում ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցը, ինչը Ֆրանկոֆոնիայի երկրների միջև Ֆրանկոֆոն համալսարանական տարածքում թվային զարգացման նախաձեռնության ոլորտում համագործակցության վառ օրինակ է»:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: