• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը այցելեց Ռոման քաղաք

07 հունիսի, 2019

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը hունիսի 07-ից 08-ը այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուի հետ, որին ներկա էին նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինահայոց միության Ռոմանի մասնաճյուղի ղեկավար Էմանուել Նազարեթյանը:

Քննարկվեցին Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր-քաղաքների համագործակցության հեռանկարները, մասնավորապես ս.թ. հունիսի 22-ից 23-ը Դիլիջան քաղաքում ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով տնտեսական համաժողովին Ռոմանից մեկնող պատվիրակության և Ռոման և Դիլիջան քաղաքների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման համատեքստում:

Քաղաքապետը զրուցակիցներին ուրախությամբ հայտնեց, որ օրեր առաջ հանդիպել է նաև Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ռումինահայոց թեմի ժառանգություն հանդիսացող «Մանկական ակումբ»-ի վերանորոգման և պահպանման հարցերի վերաբերյալ:

Դեսպան Մինասյանը Ռոմանում մասնակցեց և ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի երկրորդ թողարկմանը, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինիայի գրողների միությունը և Ռոմանի քաղաքապետարանը և նվիրված էր ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:

Փառատոնին մասնակցում էին Ռումինիայի հայտնի, այդ թվում, ռումինահայ գրողներ, գրականագետներ, արվեստաբաններ, ասմունքողներ:

Փառատոնի ավարտին հայտնի ռումինացի դուդուկահար Կոսմին Բալեանի ու իր երաժշտախումբի կողմից կատարված հայկական սիրված մեղեդիները պարզապես թովեցին ներկաներին:

Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են ռումինական լրատվամիջոցներով:

Տեղեկանք. Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ հիմնականում մտավորականներ:

Ռոմանի և Դիլիջանի միջև պաշտոնական կապերը հաստատվել են 2012թ. մայիսի 17-ին` համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: 2015թ-ից Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: