• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը մասնակցեց «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկմանը

31 մայիսի, 2019

Մայիսի 31-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մասնակցեց «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկմանը:

Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Տրանսիլվանիայի սրտում` Կլուժ-Նապոկա քաղաքում գտնվող հնագույն Բանֆի (Banffy) դղյակի տարածքում (ներկայիս Կլուժի արվեստների թանգարանում), Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կլուժ նահանգի խորհրդի և Կլուժի արվեստների թանգարանի աջակցությամբ և նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:

Փառատոնի բացման խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի գաղափարի և նախաձեռնության համար, շնորհավորեց Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և միության անդամներին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտնեց իր պատրաստակամությունն ընդլայնելու և շարունակական դարձնելու փառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև տաղանդավոր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Երկխոսություն» խորագրով նկարների ցուցահանդեսը` նվիրված Կլուժ և Երևան քաղաքների նմանություններին ու տարբերություններին:

Այցի շրջանակներում նաև տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, գիտակրթական, մշակութային, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ավարտին դեսպան Մինասյանն այցելեց Կլուժի ազգային արխիվ, որտեղ արխիվի տնօրեն Իոան Դրագանը (Ioan Dragan) ներկայացրեց արխիվում պահվող նյութերը, որոնք վկայում են այդ տարածաշրջանում տեղի հայ համայնքի դարավոր ներկայության մասին: Դեսպան Մինասյանն ու դոկտոր Դրագանը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր:

Հունիսի 3-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) դեսպան Մինասյանը հանդիպեց քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր-քաղաքների հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: