• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Միջխորհրդարանական համաժողով

01 ապրիլի, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և նույն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը ս.թ. ապրիլի 01-ից 02-ը գտնվում էին Բուխարեստում` մասնակցելու Ռումինիայի խորհրդարանում անցկացվող «ԵՄ ապագան» միջխորհրդարանական համաժողովին:


Համաժողովի սզկբում տեղի ունեցավ հանդիպում և մտքերի փոխանակում ՀՀ   ԱԺ պատգամավորների և Ռումինիայի Սենատի նախագահ, իշխող կոալիցիայի մաս կազմող ALDE կուսակցության ղեկավար Կալին Պոպեսկու-Տարիչեանուի/ Călin Popescu-Tăriceanu հետ:

Զրույցի ընթացքում հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Սենատի նախագահին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագացված վավերացման համար: Իր հերթին պարոն Տարիչեանուն շնորհավորեց պատգամավորներին և դեսպանին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ այն կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների փոխադարձ շփումների, այդ թվում նաև նոր փոխայցելությունների ու երկու խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացմանը:

Համաժողովի «Եվրոպական հարևանություն. Բալկաններ, ԱլԳ/ Եվրո-Ատլանտյան հարաբերություններ» նիստի ընթացքում հայ պատգամավորները հանդես եկան ելույթներով, որտեղ ներկայացրեցին Հայաստանի և ԵՄ միջև փոխգործակցության գործընթացների տեսլականը, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող մի շարք հարցեր:

Պատգամավորներն անդրադարձան նաև 2016թ. ապրիլյան իրադարձություններին, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային և ԵՄ կողմից համապատասխան արձագանքներ հնչեցնելու անհրաժեշտությանը` չխախտելու հրադադարի պահպանման ռեժիմը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: