• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառում

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցեց Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:

Բարեգործական ձեռնարկին մասնակցում էին Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։

Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն, հայկական շոկոլադներ ու կոնյակ։

Միջոցառման համերգային հատվածի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ավանդական ազգային երգ ու պարի համարներով։ Ներկաներն առիթ ունեցավ վայելելու նաև Բուխարեստի «Վարդավառ» պարախմբի սաների կատարումները:

Տոնավաճառի բացման արարողությանը հետևած շրջայցի ընթացքում բազմաթիվ այցելուների թվում Հայաստանի տաղավար այցելեցին Ռումինիայի Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ջորջ Չամբան, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաճառքից գոյացած հասույթը դեսպանությունը տրամադրեց Ռումինիայի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից 2019թ. համար նախատեսված բարեգործական նախաձեռնությանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: