• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«100-ամյակ` Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիր

02 օգոստոսի, 2018
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 02-ին Ռումինիայի Ռոման քաղաքի արվեստի պատկերասրահում բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «100-ամյակ` Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Ռումինիայի հայկական միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը, Ռոմանի փոխքաղաքապետ Ռոքսանա Իորգան, Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լիանա Մինասյանը և «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ ունեցած իր ելույթում Լիանա Մինասյանն ասաց. «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի և հայոց պետականության ամենակարևոր իրադարձություններից մեկին` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին: Խորհրդանշական է, որ Ռումինիան այս տարի նույնպես նշում է այնպիսի կարևոր տարեդարձ, ինչպիսին է Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակը: Եվ սա պատահական չէ: Դեռ հարյուր տարի առաջ հայերն ու ռումինացիները, փաստորեն, դաշնակիցներ էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և մենք շատ հաճախ նույն խրամատներում էինք՝ ուս ուսի տված, իսկ մեր ճակատագրերը երբեմն որոշվում էին նույն դիվանագիտական դահլիճներում և սրահներում»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մշակութային գործիչներ, մտավորականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«100-ամյակ` Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 11-ը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: